Կարծիք

04.01.2021 18:31


Ստատուս գրողը չի գրելու այն մասին, որ 2018 թ․ վերելակներում պայմանավորվում էր և 44 օրվա մեջ այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը

Ստատուս գրողը չի գրելու այն մասին, որ 2018 թ․ վերելակներում պայմանավորվում էր և 44 օրվա մեջ այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը
Ստատուս գրողը, նաև հոդված է գրել։ Հոդվածը, ինչպես միշտ, ամբողջությամբ կարդացել եմ և կարծում եմ՝ դրան ամենակարճ պատասխանը այն է, որ Հայաստանի երեք Նախագահները, որոնց նույնիսկ շողքի հետ մեկ հարթության մեջ չի կարող լինել ստատուս գրողը, փաստացի իրեն համարել են դավաճան: Ավելի հստակ ձևակերպեց Նախագահ Քոչարյանը` ստատուս գրողը Հայաստանի էլչիբեյն է:
Ստատուս գրողը կործանեց հազարավոր կյանքեր և մի ամբողջ Հայրենիք: Ստատուս գրողը չի գրելու այն մասին, որ բանակցությունների համար նույնն է, ինչ կյանքեր փրկելու համար` պետք է խելք, գիտելիք և հմտություն, որոնցից ոչ մեկ ինքը չուներ, և դա պարզ էր ԲՈԼՈՐԻՆ:
Ստատուս գրողը չի գրելու այն մասին, թե առհասարակ հազարավոր զոհերի և կորսված երազանքների, ռազմագերիների և անհետ կորածների ՄԻԱԿ պատասխանատուն լինելու պայմաններում` ինչպե՞ս է ինքը կարողանում քնել գիշերը: Ստատուս գրողը չի գրելու այն մասին, որ 2018 թվականին վերելակներում պայմանավորվում էր և 44 օրվա մեջ այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը: Չի գրելու այն մասին, որ եթե ԹԻՎ ՄԵԿ զինվորականը 4-րդ օրը ասում է՝ պետք է դադարեցնել պատերազմը` դրանից հետո ամեն կորսված կյանքը իր խղճին է, որովհետև առնվազն ԻՐ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅԱՆ և կրթության բացակայության պատճառով այդքան զոհ ունեցանք: Ստատուս գրողը չի գրելու այն մասին, որ իր բանավոր պայմանավորվածություններով Հայաստանի տարածքը փոքրանում է և դա, մեղմ ասած, հանցագործություն է:
Կարճ ասած` մի կարդացեք Կյանքեր զոհած, Հայրենիք կորսած և կապիտուլյացիա ստորագրած ստատուս գրողների...
Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը