Լրահոս

12.05.2011 11:41


Մոսկվայում զուգարան մտնելու պատճառով սպանույթուն է կատարվել

Մոսկվայում զուգարան մտնելու պատճառով սպանույթուն է կատարվել

Հետաքննության վարկածով՝ Մոսկվայի ավտոլցակայաններից մեկում երկու մարդու սպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ աշխատակազմը հրաժարվել է կողմնակի անձին զուգարան թողնել։

Արձանագրվել է, որ մայիսի 11–ի գիշերը կովկասցու արտաքինով բարձրահասակ տղամարդը Բուտիրսկայա փողոցում մտել է ավտոլցակայան և լցակայանի աշխատակիցներին խնդրել է իրեն թողնել զուգարան մտնել։ Ի պատասխան՝ աշխատակիցները խնդրել են հեռանալ տարածքից։ Այդ ժամանակ, ԶԼՄ–ների մեծ մասի տվյալներով, տղամարդը հանել է դանակն ու սպանել լցակայանի 21–ամյա աշխատակից Սերգեյ Մակարենկոյին և նրա 30–ամյա գործընկեր Դմիտրի Պուգաչովին։ Եվս 2 աշխատակից՝ 31–ամյա Վիտալի Բոգդանովն ու 26–ամյա Սերգեյ Ռյասկովը, ծանր վնասվածքներ են ստացել։ Գանձապահ Գալինա Սոլոզոբովան սեղմել է տագնապի ազդանշանն ու վիրավորների հետ փակվել սենյակներից մեկում։ Հանցագործը, չկարողանալով ներս մտնել, փախել է։ Նրան դեռևս չի հաջողվել գտնել։

Սպանության գործիքը հանցագործության վայրում չի գտնվել։ Հանցագործը լցակայանից արժեքավոր ոչ մի իր չի տարել։

Այս խորագրի վերջին նյութերը