ՀԱԿ անդամ. «Բանակցությունը ենթադրում է փոխադարձ զիջումներ»
«Քրիտոնեա–ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը հակված է կարծելու, որ մինչև մայիսի 31–ը քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, և դրանից հետո ՀԱԿ–ն իշխանությունների հետ երկխոսություն կսկսի միմիայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ։ Այս մասին նա ասել է «7օր»–ի հետ զրույցում՝ ավելացնելով, թե իշխանությունները ստիպված են լինելու գոնե նվազագույնը ժողովրդի հետ իշխանությունով կիսվել՝ կարճ ժամանակահատվածի համար, հետո ամբողջ իշխանությունը վերադարձնեն ժողովրդին։
–Կարծում եմ՝ քայլ առ քայլ, զիջումների միջոցով, խաղաղ ճանապարհով, ելնելով երկրի շահերից, պետք է կա՛մ նախագահական ընտրություններն անցակցվեն, հետո իր ժամկետում՝ խորհրդարանականը, կա՛մ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հետո իր ժամկետում կամ մեկ տարի անց՝ արտահերթ նախագահական ընտրությունները։ Կարծում եմ՝ դա կոմպրոմիս պետք է լինի։ Եթե գնում ենք այն քայլին, որ նստում ենք, այս հանցագործների հետ բանակցում ենք, ապա բանակցությունը ենթադրում է փոխադարձ զիջումներ։ Այդ զիջումների արդյունքում պետք է գտնել այն լավագույն տարբերակները, որ երկու կողմին էլ հարմար լինի։ Բայց նպատակը և այս գործընթացի տրամաբանությունը մեկն է՝ ժողովրդի ճնշման ներքո հանցագործները պետք է քայլ առ քայլ զիջեն։ Եթե չեն ուզում, այլ տարբերակներ կան,–ասել է Ս. Գիմիշյանը։
Իսկ որպեսզի այդ բանակցություններն այնքան չձգվեն, որ հասնեն մինչև հերթական խորհրդարանական ընտրություններին, ՀԱԿ անդամը վստահ է, որ ընդդիմությունը պետք է հստակ ժամկետ դնի։
–Ասենք՝ 28–ին ազատեց, պետք է ժողովուրդը 31–ին ՀԱԿ–ի հետ որոշում կայացնի, որ մեկ շաբաթվա ժամկետում սկսել բանակցությունները, 10 օրվա մեջ ավարտել։ Թեման մեկն է՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Իհարկե, իշխանությանը եթե թողնես, ինքը հա էլ կձգի։ Նա կբանակցի մեկ տարի։ Բացի դրանից, մենք գիտենք, որ եթե ընտրություններն այս նոր օրենքով լինեն, այս նույն մոտեցումներով՝ ընդդիմության համար նույն երաշխիքներով, ապա իշխանությունը կասի՝ հա, արտահերթ ընտրություններ, ու կկեղծի։ Մենք նորից մարտի 1 կունենանք։ Այսինքն, բացի նրանից, որ պետք է որոշվի, որ ընտրություններն են լինելու՝ երկո՞ւսը, մե՞կը արտահերթ, և ե՞րբ, ընդդիմությունը, իմ համոզմամբ, պետք է պահանջներ դնի իշխանությունների առջև. Նվազագույնը՝ որ ամբողջ ընտրությունները պետք է լինեն համամասնական, երկրորդ նվազագույն պահանջը՝ որ հանձնաժողովների կեսից ավելին պետք է տրվի ընդդիմությանը։ Իսկ իշխանությունը՝ իրավապահ մարմիններով, մնացած անդամներով և այլն, վերահսկի ընտրությունները, ու ցանկացած խախտում և կեղծիք, որ թույլ կտա ընդդիմությունը, դատարանի, դարախազության միջոցով պատժի և պախարակի ամբողջ հասարակության աչքի առաջ։ Սրանք են այն նվազագույն երաշխիքները, որ հնարավորություն կտա հույս ունենալ, որ այդ ընտրությունները մաքուր կանցկացվեն–ընդգծել է Ս. Գիմիշյանը։
Ինչ վերաբերվում է «7օր»–ի այն դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները միաբերան հայտարարում են, որ արտահերթ ընտրությունների մասին խոսք անգամ չի կարող լինել, և դրա անցկացման ո՛չ հնարավորությունը, ո՛չ էլ հիմքերը կան, Սոս Գիմիշյանը պատասխանել է.
–Դե, պետք է ասեն իրենք, իհա՛րկե։ Եթե իրենց ուզելով լիներ, ո՛չ տղաներին կազատեին, ո՛չ Օպերան կազատեին, ո՛չ էլ մարտի 1–ի էջը նորից գոնե կհայտարարեին, որ բացում են։ Մենք ենթադրում էինք, որ նրանք բարի կա՞մք են ցուցաբերելու։ Մեր իշխանությունները հեչ բարի չեն։ Հակառակը՝ չա՛ր են, և հանցավոր ռեժիմ է։
ՀԱԿ անդամն ավելացրել է նաև, որ իշխանություններին ոչ ոք չի հարցնում, թե նրանք ինչ են ուզում, ինչ չեն ուզում.
–Դեռ պետք է ուրախ լինեն, որ իրենց հետ բանակցում են, ոչ թե գալիս են, գլուխը ջաններից պոկում են՝ որպես հանցավոր, հանցագործ, մարդասպան իշխանություն։
Նկատենք, որ երեկ էլ ՀՀ վարչապետ Տիգան Սարգսյանը, «7օր»-ի հարցին ի պատասխան, ասել էր.
–Բայց դուք աշխարհում գիտե՞ք մի ընդդիմություն, որը չպահանջի իշխանությունների հրաժարականը ու չձգտի դրան: Դրան նորմալ եմ վերաբերվում:
Տիգրան Սարգսյանը նաև ընդգծել էր, որ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններն իրատեսական չի համարում, և իշխանությունները չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների, որովհետև դրա համար չկան հիմքեր։

7or.am