Կարծիք

04.01.2021 13:05


Տեսնես այդ զենքը Արցախ հասա՞վ

Տեսնես այդ զենքը Արցախ հասա՞վ
Ըստ օդում կախված լուրերի, պատերազմի ընթացքում Նիկոլը Ռուսաստանի Դաշնությունից խնդրել և ստացել է շատ մեծ քանակությամբ զենք և զինամթերք, որի դիմաց դեռևս չի կատարվել որևէ վճարում։ Ավելին, չկա կնքված վարկային պայմանագիր։
Հունվարի 11-ին Ռուսաստան նախատեսված պետական այցի շրջանակում նա ըստ ամենայնի կստորագրի նաև նոր վարկային պայմանագիր մատակարարված զենքի համար։ Խոսքը գնում է 500 միլիոնից մինչև 1,5 միլիարդ դոլար գումարի մասին։ Դե պարզ է, որ Մոսկվայից վերադառնալուն պես նա թմբկահարելու է Հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին և որպես ձեռքբերում ներկայացնելու է հենց այդ զենքի համար կնքված վարկային պայմանագիրը` թաքցնելով մանրամասները հասարակությունից։
Տեսնես այդ զենքը Արցախ հասա՞վ...
Հ.Գ. Պատրաստ եմ հեռացնել այս գրառումը հենց որ Պաշտպանության նախարարությունը կամ վարչապետը պաշտոնապես կհերքեն այս տեղեկությունը։ Ասեմ ավելին, նույնիսկ ներողություն կխնդրեմ...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը