Լրահոս

12.05.2011 10:38


««Օլիմպ» ԱԿ բոլոր դատական նիստերը կարծես թատերական ներկայացումներ լինեն»

Երևան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.07.2009թ-ին վճիռ էր կայացրել «Օլիմպ» ԱԿ սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին պարտավորեցնել պայմանագիր կնքել «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերության հետ` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 4 հասցեում գտնվող և «Օլիմպ» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ՝ ըստ հայցվոր «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերության պայմանագրի նախագծի։  Սակայն վճռում հստակ չէր օտարվելիք անշարժ գույքի կազմը։ Մասնավորապես պարզ չէ, թե արդյո՞ք օտարման են ենթակա Աբովյան 4 հասցեում «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող շինության երկու հարկը, (ըստ սեփականության վկայականի, յուրաքանչյուրը 125,22 քմ է), թե՞ միայն մեկ հարկը։

Անհստակությունը ծագել է այն բանից, որ մի կողմից վճռում նշված է, թե օտարման է ենթակա  Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 4 հասցեում գտնվող անժարժ գույքը, իսկ մյուս կողմից՝ վճռում հղում է կատարվում հայցվոր «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, գործում առկա պայմանագրի նախագծին, որտեղ օտարման ենթակա գույքի մակերեսը նշված է ընդամենը  125,22 քմ։ Պարզաբանում ստանալու նպատակով «Օլիմպ» ԱԿ սեփականատեր Հ. Ղուկասյանը դիմել է դատարան` խնդրելով հստակեցնել օտարվելիք անշարժ գույքի կազմը։

Մայիսի 11-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում լսվեց «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի բողոքը (թիվ ԵԿԴ/1353/02/08  քաղաքացիական գործով վճռի արզաբանում տալու պահանջի մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011թ փետրվարի 18-ին կայացրած որոշման դեմ)։

Սույն դատական գործով դատավորներն են Ս. Միքայելյանը, Ն. Տավարացյանը և Դ. Խաչատրյանը։

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սույն գործով դատական վճիռը կհրապարակվի մայիսի 19-ին ժամը 16:00-ին։ Սակայն հաշվի առնելով դատավորների վերաբերմունքն ու նախկին փորձը` ՀՀ դատական համակարգից առանձնակի սպասելիքներ չունենք։

«Օլիմպ» ԱԿ գործով, 1 տարուց ավելի է  ՀՀ դատարաններում տասնյակ գործեր արժանանում են նույն ճակատագրին՝ կայացվում են խայտառակ, ապօրինի վճիռներ։ Դատավորների ցուցաբերած` ամենաթող և լկտի վերաբերմունքը ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին որևէ ձևով չի սաստվում։

«Օլիմպ»  ԱԿ բոլոր դատական նիստերը կարծես թատերական  ներկայացումներ լինեն, որոնց ընթացքում կիսափակ աչքերով, քնաթաթախ «դատավորները» քթի տակ ընթերցում են հերթական գործը, այնուհետեւ, անտարբերությամբ հայտարարում՝ նիստի ավարտը։ Արդյունքում կայացնում են վճիռեր, որոնք ապօրինության համար հայտնի չէ թե ո՞վ է պատասխան տալու։

Նման ձևով են ընթանում դատական բարեփոխումները Հայաստանում՝ ամենաբարձր հովանավորությամբ։

«Օլիմպ» ԱԿ ադմինիստրացիա

Այս խորագրի վերջին նյութերը