Լրահոս

12.05.2011 10:39


Լիբիացի ապստամբները գրավել են Միսրաթ քաղաքի օդանավակայանը

Լիբիացի ապստամբները գրավել են Միսրաթ քաղաքի օդանավակայանը

Լիբիայում հակակառավարական զորքերի դեմ դժվարին պայքարից հետո խռովարարները գրավել են երկրի հարավում գտնվող Միսրաթ քաղաքի օդանավակայնը։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ Միսրաթը մեծությամբ Լիբիայի երրորդ նավահանգստային քաղաքն է, որը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից 200 կմ դեպի արևելք ու նրա բանալին է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապստամբները լույս չորեքշաբթի գիշերը Միսրաթի օդանավակայանը շրջափակել էին հյուսիսից, արևելքից և արևմուտքից՝ Քադաֆիի համակիրների համար թողնելով միայն դեպի մայրցամաք տանող հարավային միջանցքը։

Գործակալության տվյալների համաձայն՝ մարտերի ժամանակ վիրավորվել է 13 ապստամբ։ Քադաֆիի համախոհների կորուստների մասին չի հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը