Իսպանիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 10 մարդ է զոհվել
Իսպանիայի իշխանություններն անհանգստացած են, որ երկրաշարժի զոհերի քանակը կարող է ավելանալ։ Երկրի հարավում գտնվող Լորկա քաղաքի շրջակայքում տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժը մոտ 10 մարդու մահվան պատճառ է դարձել։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Գրինվիչի ժամանակով ժամը 16։50–ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է ընդամենը 1 կմ խորության վրա և տեղակայված է եղել Ալիկանտե խոշոր քաղաքից 120 կմ դեպի հարավ–արևմուտք։
Դրանից 2 ժամ առաջ գրանցվել էր 4,4 մագնիտուդով մեկ այլ ցնցում, և բազմաթիվ հին շենքեր նմանատիպ երկու փորձության չեն դիմացել։