Ճանապարհատրանսպորտային պատահարներից տարեկան 1,3 մլն մարդ է զոհվում
Նյու Յորքի Թայմ հրապարակում, Ռիո Դե Ժանեյրոյի Քրիստոս Փրկչի արձանի և Ժնևի շատրվանի վրա դեղին շեղանկյուններ են հայտնվել։ Մայիսի 11–ին աշխարհի տասնյակ երկրներում միջոցառումներ են անցկացվել՝ նվիրված 2011–2020թթ. ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործողությունների առաջին համընդհանուր տասնամյակին։
Այս առիթով արված ուղերձում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից աշախարհում տարեկան 1,3 մլն մարդ է զոհվում, միլիոնավորներն էլ տարբեր վնասվածքներ են ստանում և դառնում հաշմանդամ։
Հիշեցնենք, որ 2010թ. ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովը Ռուսաստանի նախաձեռնությամբ 2011–2020թթ. հայտարարել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործողությունների տասնամյակ» և կոչ է արել տարածաշրջանային ու ազգային համապատասխան միջոցներ ձեռնարկել։