Լրահոս

12.05.2011 00:07


Մեկ շաբաթում՝ 46 պատահար. 8 մարդ զոհվել է

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից   11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 68 դեպքից բացահայտվել է 60-ը, ավազակային հարձակման 3 դեպքից`  1-ը, գողության 99 դեպքից` 57-ը, խարդախության 24 դեպքից` 22-ը, իսկ խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8  և  գողության 7 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար. 8 մարդ զոհվել է, 75-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը