Լրահոս

11.05.2011 18:24


Տիգրան Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին էլ չպատասխանեց

Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության նիստերից մեկում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակայնորեն պատասխանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, որ կառավարությունը փոխել է իր քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամաբ: Չէր ուշացել նաև Հովիկ Աբրահամյանի պատասխանը։ Նա Տիգրան Սարգսյանին պատասխանել էր «Facebook» սոցիալական ցանցի իր էջի միջոցով։

Այսօր խորհրդարանում 7օր-ի թղթակեիցը Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել է` չի՞ ուզում պատասխանել Հովիկ Աբրահամյանին, առավել ևս, որ նա հույս էր հայտնել, թե Տիգրան Սարգսյանն իրենից չի նեղացել:

-Կարծում եմ, որ ճիշտ չէ, երբ լրատվամիջոցները փորձում են նման հարցերով անձնավորված ինչ-որ երանգներ տալ այն խնդիրներին, որոնք գտնվում են մեր քաղաքացիների ուշադրության կենտրոնում: Այլ ուղղությամբ եք տանում,-պատասխանել է Տիգրան Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ վիրտուալ աշխարհում պաշտոնյաների նման գործունեությունը վկայում է այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաները լայն տարածում են գտել ՀՀ-ում և բոլոր պաշտոնատար անձինք այսօր բացում են իրենց կայքէջերը, և ոչ մի տարօրինակ բան չկա, որ ԱԺ նախագահն էլ ունի այդպիսի գործիք:

Այս խորագրի վերջին նյութերը