Էմմա Պետրոսյան. «Լավ ելույթ ունենալը միայն լավ երգչուհի լինելուց չի կախված»
Երգչուհի Էմմա Պետրոսյանը «7օր»–ի հետ զրույցում մեկնաբանելով «Եվրատեսիլ-2011» մրցույթի կիսաեզրափակչին երգչուհի Էմմիի ելույթն ու եզրափակիչ դուրս չգալը՝ ասել է, թե չէր ցանկանա, որ այդ մրցույթին այդքան մեծ նշանակություն տրվեր։
–«Եվրատեսիլը» մեր իրականության մեջ դարձել է լինել–չլինելու խնդիր։ Այդքան պետք չէ կարևորել, որովհետև այն այդքան պրոֆեսիոնալ մրցույթ չէ։ Ինքներդ լսեցիք, որ երեկ երգում էր մի աղջիկ, որը բժշկական համակարգում էր աշխատում՝ պրոֆեսիոնալ երգչուհի չէր։ Այսինքն՝ այնտեղ կարող են գնալ ոչ պրոֆեսիոնալներ։ Այս մրցույթը աշխարհը միավորելու ինչ–որ տոնական շոու է, էլի։ Երկրներ կան, որոնք այդքան հիվանդագին չեն էլ տանում, որ՝ վա՜յ, գնանք՝ հաղթենք։ Կերգեն՝ կերգեն, չեն երգի՝ չեն երգի։ Եկեք մեծ իրադարձություն չդարձնենք, ու ազգային խոսակցության թեմա չդառնա ոչ մի երգիչ, որովհետև երգչի համար պատկերացրեք, թե որքան ծանր է, երբ գիտի, որ բարձրացնում է ազգի հաղթանակի խնդիրը,–ասել է նա։
Ըստ Էմմա Պետորսյանի՝ շատ լավ ելույթ ունենալը միայն լավ երգչուհի լինելուց չի կախված, հարկավոր է, որ այդ լավ երգչուհու կողքին լավ, արհեստավարժ խումբ լինի, լավ «բեք վոկալ» և այլն, և այլն։
–Ես այս մրցույթում չեմ եղել, բայց ես ընկալում եմ, որ այն մի տեսակ քաղաքական է՝ այդ կողմ է թեքվում։ Էմմիի համար շատ ցավում եմ, կուզեի, որ նա եզրափակչում լիներ, որովհետև շատ աշխատասեր աղջիկ է և վառ անհատականություն է։ Թե ի՞նչն էր եզրափակիչ չանցնելու պատճառը, չեմ կարող ասել, բայց շատ եմ ցավում,–ընդգծել է նա։

7or.am