Տապալվելուց հետո «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագիծը նորից ԱԺ–ում է
Ազգային ժողովի մայիսի 11–ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ հարցը։ Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ԱԺ նախորդ քառօրյա նիստերի ժամանակ տապալվել էր և 3–րդ ընթերցմամբ չէր ընդունվել։
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ նախորդ նախագծի համեմատ էական փոփոխություններ չեն կատարվել։ Նախագծով սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, կազմակերպման կարգը, էթիկայի կանոնները, ինչպես նաև կարգավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց, հայտարարագրման հետ կապված հարաբերությունները։ Նա ընդգծել է, որ օրենքն ունի հստակ հակակոռուպցիոն ուղղվածություն, ինչը պայմանավորված է նրանով, որ խստացվում է պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարգրերի ներկայացումը, որը այժմյան օրենքում ձևական բնույթ է կրում։ Այս փուլում, սակայն, կառավարությունը հրաժարվում է պաշտոնատար անձանց ամբողջ խմբից և կենտրոնանում է մոտավորապես 500–600 պաշտոնատար անձանց վրա, ովքեր պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարի իրենց գույքի, եկամուտների հայտարարագրերը ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որը, նրա խոսքերով, լինելու է անկախ ու ձևավորվելու է ՀՀ նախագահի կողմից, բայց թեկնածուներին առաջադրելու են ԱԺ նախագահը, վճռաբեկ դատարանի նախագահը, ՍԴ նախագահը, գլխավոր դատախազը, վարչապետը։
–Հանձնաժողովի խնդիրն է մանրադիտակով դիտարկել, թե ինչպիսի եկամուտներ ես ունեցել, որոնք են քո հիմնական ծախսերը, և արդյոք դրանք միմյանց հետ համապատասխանո՞ւմ են,–ասել է նախարարը ու հավելել, որ երկրորդ կարևորագույն խնդիրը շահերի բախման հայտարարագրումն է։ Օրինակ, հանրային ծառայողի կողմից չարաշահման դեպքում մյուս հանրային ծառայողները, եթե տեղյակ են իրենց գործընկերոջ այդ չարաշահումից, պետք է այդ մասին ասեն իրենց վերադասներին։ Սակայն հաշվի առնելով պատգամավորների և դատական կորպուսի առանձնահատկությունը՝ շահերի բախման ինստիտուտի կարգավորումը թողնված է ապագային։
Էթիկայի հանձնաժողովը գործում է ինքնուրույն, և նրա համար հիմք կարող են հանդիսանալ նաև մամուլի հրապարակումներն ու դիմումները, սակայն հանձնաժողովը պարտադիր կատարման ենթակա որոշումներ չի ընդունում, այսինքն այս կամ այն պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական կամ այլ տիպի պատասխանատվություն չի կիրառում։ Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալներն ամբողջությամբ տեղադրվելու են էթիկայի հանձնաժողովի կայքէջում։
Հրայր Թովմասյանի խոսքերով՝ նախատեսված են որոշակի սուբյեկտներ, որոնք իրավունք են ունենալու էթիկայի հանձնաժողովին դիմել էթիկայի նորմերի խախտման հարցերով։ Դրանք, որպես կանոն, պետական մարմինների ղեկավարներն են՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ և այլն։
Որոշակի խումբ պաշտոնատար անձինք, սակայն, կարող են դուրս մնալ էթիկայի հանձնաժողովի քննարկման շրջանակներից։ Դրանք են, օրինակ, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ՍԴ նախագահը, որոնց պատասխանատվության ընթացակարգերը միանգամայն այլ են։
–Բայց կա մոտեցում, որ այնուամենայնիվ ԱԺ նախագահի էթիկայի նորմերի կանոնները կարող են քննության առարկա դառնալ հանձնաժողովում, ինչը վարչապետի պարագայում, օրինակ, չկա,–ասել է Հ. Թովմասյանը։
Օրենքը նաև սահմանում է այն ընթացակարգը, որով պաշտոնատար անձը սույն օրենքի խախտմամբ ստացած նվերները պետք է փոխանցի պետական բյուջե։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել է, թե չի կարելի ելնել կանխավարկածից, որ ՀՀ նախագահը, վարչապետն ու ՍԴ նախագահը սուրբ են, հետևաբար հնարավոր է՝ նրանք էլ խախտեն էթիկայի կանոնները.
–Այս ընկերների վերաբերյալ ո՞վ է վարույթ հարուցելու՝ հասկանալի չէ,–հարցրել է Վահան Հովհաննիսյանը։
Հրայր Թովմասյանը պատասխանել է, թե վարչապետի հարցը դեռ կարելի է քննարկել, սակայն բոլոր երկրներում, որտեղ օրենքը գործում է, նախագահն այդ հանձնաժողովից դուրս է։
Վահան Հովհաննիսյանն ընդգծել է նաև, որ շատ լուրջ տարակուսանք է առաջացնում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի անկախ լինելն ու հակակոռուպցոին դերակատարությունը։ Նրա խոսքերով՝ դա դառնալու է միջոց՝ հետապնդելու նրանց, ում հետապնդելու քաղաքական որոշում կա, ինչպես օրինակ Խաչատուր Սուքիասյանը։
Իր ելույթում նա նշել է, որ չի կարող ասել, թե խմբակցությունը օրինագծին կողմ չի քվեարկելու։
Հեղինե Բիշարյանին էլ վրդովեցրել էր նվերների վերաբերյալ տեղեկության տրամադրումը, գումարների սահմանումը և այլն։ Հիշեցնենք, որ հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե դա կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ։ Սակայն անգամ թույլատրելի համարվող նվերների դեպքում կա գումարային սահմանափակում. եթե թույլատրելի համարվող նվերները, որոնք oրացուցային տարվա ընթացքում uտացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են 50 000 դրամը, կամ oրացուցային տարում uտացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է 250 000 դրամը, ապա հանրային ծառայողը պարտավոր է դրա մաuին հնարավոր uեղմ ժամկետում հայտնել իր վերադասին կամ նրան փոխարինող անձին, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին:

7or.am