Լրահոս

11.05.2011 16:38


«Ժառանգությունը» հանդիպեց ԱՄՆ պատերազմի պետական քոլեջի վերլուծաբաններին

Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը հանդիպեցին ԱՄՆ Պաշտպանության պետական համալսարանի Պատերազմի պետական քոլեջի պատվիրակությանը, որի կազմում էին վերջինիս պրոֆեսորադասախոսական ու վերլուծական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ:

Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեցին «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումները Հայաստանի արտաքին բարդ միջավայրի, անվտանգության խնդիրների, արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ:

Ամերիկացի վերլուծաբանների խնդրանքով ,Ժառանգությանե պատգամավորները ներկայացրեցին կուսակցության հիմնավորումները Արցախի Հանրապետության ճանաչման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, մասնավորապես` Ցեղասպանության ճանաչման, պատմական հայրենիք ու նրա ժառանգության մատչելիության, Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայիս քաղաքականության շարունակվելու դեպքում անխուսափելի բացասական հետեւանքների ու այլ տարածաշրջանային հարցերի կապակցությամբ:

Հարցուպատասխանը ներառեց նաեւ ապագա ընտրություններին  «Ժառանգություն» կուսակցության մասնակցության ձեւաչափերին, ժողովրդավարական ընտրությունների ու քաղաքական գործընթացների հեռանկարը մթագնող գործոններին վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը