Լրահոս

11.05.2011 16:39


Մինչ տարեվերջ Ադրբեջանը 60 անօդաչու սարք կարտադրի

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է մինչ տարեվերջ 60 անօդաչու սարք արտադրել։ Ինչպես հաղորդում է «ANS TV»–ը՝ լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը Ստամբուլում կայացող «İDEF-2011» պաշտպանության 10–րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությունից հետո։

«Տեղի է ունեցել անօդաչու սարքերի արտադրությամբ զբաղվող գործարանի բացումը։ Այս գործարանում արտադրվում են երկու տեսակի անօդաչու սարքավորումներ։ Այս տարի պաշտպանության նախարարությունը պատվեր է տվել, ու մինչ տարեվերջ կարտադրվեն 60 անօդաչու սարքեր»,–ասել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը։

Նախարարը նաև պատմել է պաշտպանական նշանակություն ունեցող ապրանքների արտադրություն իրականացնող թուրքական ընկերության և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության միջև կնքված արձանագրության համաձայն արտադրվող սարքերի մասին։

Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցում են 71 երկրների 441 ընկերություններ։    

Այս խորագրի վերջին նյութերը