«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագիրը Գյումրիում դադարեցվել է
«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական հիփոտեկային ծրագիրը, որը բնակարանային բարելավման ուղղությամբ եղածների մեջ համարվում էր քիչ թե շատ մատչելի և հասանելի վարկային ծրագիր, այժմ Գյումրիում դադարեցվել է: Նշենք, որ այն ներդրվել էր 2010թ. սկզբներին և ներկայացվում էր որպես երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի իրականացում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ սույն ծրագրի դադարեցումը կապված է ֆինանսական սղության հետ, սակայն Գյումրու առևտրային բանկերը, որոնք նմանատիպ վարկեր են տրամադրում, նշում են, որ այն ընթացքի մեջ է, ուղղակի ժամանակավոր դադար է հայտարարված։
–Ծրագիրն այսօր ընթացքի մեջ է, մենք ոնց որ մի փոքր դադարի փուլում ենք, տեսնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվել, և ինչ է առաջիկայում սպասվելու: Իմ կարծիքով՝ առաջիկայում նորից այս ծրագիրը իր ընթացքի մեջ կմտնի, և երիտասարդ ընտանիքները կարող են օգտվել այս ծրագրից,-ասել է «Հայբիզնեսբանկ»-ի Գյումրու մասնաճյուղի կառավարիչ Լյովա Գասպարյանը:
Նշենք, որ բնակարանային խնդիրը Գյումրիում բավականին սուր է դրված: Պետբյուջեի միջոցով անօթևանների համար կառուցվող բնակարանները ըստ էության չեն կարողանալու լուծել անօթևանության խնդիրը: Պատճառն այն է, որ այդ նույն անօթևանների ընտանիքները երկրաշարժի ժամանակ բաղկացած են եղել, ասենք, 3 կամ 4 անձից, իսկ այժմ ընտանիքի անդամների թիվը մի քանի անգամ ավելին է: Սակայն նրանց պետությունը տրամադրում է 1 կամ 2 սենյականոց բնակարաններ, որտեղ մեծ ընտանիքները գործնականում չեն կարող բնակվել: Այս պատճառով շատերը ձգտում են այլ մատչելի ճանապարհներով բնակարաններ ձեռք բերել, որոնցից մեկը «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական հիփոտեկային ծրագիրն է:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի