Յոթերորդ անգամ կանցկացվի ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխությունը
Սույն թվականի մայիսի 12-ին, ժամը 14:30-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Այս տարի ՀՊՃՀ-ում կազմակերպված հանդիպմանը ներկա կլինեն մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի համապատասխան ֆակուլտետների ուսանողները:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:
Պարգևները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ:
2011թ. նախատեսված են հետևյալ անվանակարգերը՝
Գլխավոր մրցանակ
Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր)
Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր)
Լավագույն բակալավր (I և II կարգեր)
Լավագույն սփյուռքահայ մասնակից
Լավագույն ուսանողուհի
Լավագույն աշակերտ
Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից:
Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ., և պարգևներ են շնորհվել ՏՏ ոլորտի 18 լավագույն ուսանողների և աշակերտների:
2006թ. նախագահական կրթական պարգևների են արժանացել 19 ուսանող և աշակերտ:
2007թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 148 թեկնածուներից: Պարգևներ ստացել են 27 ուսանող և աշակերտ:
2008թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 134 թեկնածուներից, որոնցից 29 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:
2009թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 110 թեկնածուներից, որոնցից 30 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:
2010 ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 180 թեկնածուներից, որոնցից 37 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների:
Անցած 6 տարիների ընթացքում 158 ուսանող և աշակերտ արժանացել են այս պարգևին: