Լրահոս

11.05.2011 15:22


Ամուսնացե՛ք հնարավորինս շուտ. կառավարությունը ցանկանում է կրճատել ամուսնության գրանցման ժամկետը

Ամուսնացե՛ք հնարավորինս շուտ. կառավարությունը ցանկանում է կրճատել ամուսնության գրանցման ժամկետը

ՀՀ կառավարությունն առաջարկում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարել և ամուսնության գրանցման ժամկետը կրճատել՝ մեկ ամսվա փոխարեն դարձնելով 7օր: Ինչպես նաև հանվում է Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակում ամուսնության պետական գրանցման տարածքային պատկանելության սահմանափակումը, և մարզերի բնակիչները կարող են դա անել նաև Երևանում։

Ներկայումս ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ՀՀ տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիները ամուսնություն գրանցելիս դիմում են ներկայացնում իրենց բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժիններ: Բացի այդ, այժմ ամուսնության գրանցվում է ՔԿԱԳ բաժին դիմում ներկայացնելուց մեկ ամիս անց, բայց երեք ամսից ոչ ուշ, և ամուսնության գրանցման համար նախատեսված ժամկետները կրճատելու հարգելի պատճառները օրենքով նախատեսված չեն, դրանք ամրագրված են ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանը, սակայն, այսօր ԱԺ–ում վերոնշյալ օրինագծի քննարկման ժամանակ դեմ է արտահայտվել կառավարության այդ նախաձեռնությանը՝ վրդովվելով, թե ժամանակակից տեխնոլոգիաների պատճառով այսօր երիտասարդներն իրար դեռ չհասցրած լավ ճանաչել՝ հեռախոսով զանգում են, ասում՝ բարև, ես քեզ սիրում եմ, արի գնանք զագս.

–Ես դեմ եմ, թող մի ամիս էլ, երկու ամիս էլ մտածեն: Միանգամից, երկու-երեք օրում գնան ամուսնանան, հայկական ընտանիքներին, հայկական նկարագրին դեմ օրինագիծ եք ներկայացրել,–խորհրդարանում հայտարարել է Է. Սողոմոնյանը:

Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատել է, որ Սահմանադրությամբ յուրաքանչյուր անձին ամուսնանալու իրավունք է տրվում, և եթե մարդիկ որոշել են ամուսնանալ, թող ամուսնանան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը