Լրահոս

11.05.2011 15:09


Ալեքսան Հարությունյան. «Չպետք է մոռանալ, որ սա մրցույթ է»

Ալեքսան Հարությունյան. «Չպետք է մոռանալ, որ սա մրցույթ է»

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ» երգի մրցույթին ու կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմիի կրած պարտությանը՝ հայտարարել է, որ բոլորս պետք է Էմմիի կողքին լինենք. «Մենք բոլորս պետք է այս պահին աջակից լինենք Էմմիին, որովհետև կյանքը շարունակվում է, նա պիտի շարունակի երգել, պիտի շարունակի այլ մրցույթների մասնակցել»։

Ա. Հարությունյանը ընդգծելով այն հանգամանքը, որ Հայաստանը ավանդաբար դուրս է եկել եզրափակիչ փուլ ու միշտ եղել լավագույն տասնյակում՝ խորհուրդ է տվել այս իրավիճակը չվերածել ողբերգության։

Բանախոսը նշել է, թե չպետք է մոռանալ, որ սա մրցույթ է՝ հավելելով, թե քիչ երկրներ կան, որոնք այդ մրցույթում լուրջ հաջողություններ են ունեցել՝ բերելով Թուրքիայի օրինակը, որը նույնպես չանցավ եզրափակիչ փուլ, սակայն միշտ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել։

Ալեքսան Հարությունյանն ավելացրել է, որ առայժմ դեռ վաղ է խոսել հաջորդ մրցույթի մասնակցի մասին՝ հիշեցնելով, որ մինչ այդ ընտրվելու է մասնակիցը «Մանկական Եվրատեսիլի», որն անցկացվելու է այս տարվա դեկտեմբերին Հայաստանում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը