Բեն Լադենի որդիները ՄԱԿ–ից խնդրել են հետաքննել նրա մահը
Ինչպես գրում է «The New York Times»–ը, Պակիստանում ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից սպանված «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդիները ՄԱԿ–ից խնդրել են քննել իրենց հոր մահվան հանգամանքները։
Նրանց ուղարկած հաղորդագրության մեջ ասվում է, որ բեն Լադենի սպանությունը, որն այդ պահին զինված չի եղել, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների խախտում է եղել։ Ահաբեկչի որդիները չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ իրենց հորը չէր կարելի ողջ ձերբակալել, ինչպես դա տեղի ունեցավ Իրաքի ղեկավար Սադամ Հուսեինի և Յուգասլավիայի նախագահ Միլոշևիչի դեպքերում։ Ահաբեկչի որդիների կարծիքով, սպանելով իրենց հորը, ամերիկացիներն անտեսել են անմեղության կանխավարկածը։
Հայտարարության հեղինակները վրդովվել են այն բանից, որ գործողությունների ժամանակ ամերիկացիները կրակ են բացել «Ալ Քաիդայի» առաջնորդի ընտանիքի անդամների վրա։ Բեն Լադենի որդիները պակիստանյան իշխանություններից պահանջում են նաև բաց թողնել նրա երեք այրիներին և մի քանի երեխաներին։
Հայտարարության տակ բեն Լադենի միայն մեկ որդին է ստորագրել՝ Օմարը, ով, ինչպես ենթադրվում է, հանդես է գալիս «Ալ Քաիդայի» առաջնորդի նաև մյուս երեք որդիների անունից։ Օմարը քննադատում էր հոր ահաբեկչական գործողությունները։ 1999–ին նա մոր հետ մեկնել է Աֆղանստանից։