Լրահոս

11.05.2011 13:43


Հայաստանում ԱՄՆ դեսպան. «Ես դեռ չեմ գնում...»

Հայաստանում ԱՄՆ դեսպան. «Ես դեռ չեմ գնում...»

Այսօր «Մայքրոսոֆ» ինովացիոն կենտրոնի» բացման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով հունիսին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու հանգամանքին՝ Յովանովիչն ասել է. «Ես դեռ չեմ գնում, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Մենք ունենք դեսպանատուն, մեր անձնակազմը, որը բազմաթիվ ծրագրեր և նախագծեր է իրականացնում Հայաստանում, նրանք աշխատում են բոլոր կարևորագույն ոլորտներում: Միշտ էլ հնարավոր է ավելին անել, և մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ` ի դեմս Հայաստանի ժողովրդի, Հայաստանի կառավարության և մասնավոր հատվածի»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունը, որ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո Մարի Յովանովիչը կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:

Այս խորագրի վերջին նյութերը