ՆԱՏՕ–ին չի հետաքրքրում, թե որտեղ է գտնվում Քադաֆին
«ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ Լիբիայում «Միացյալ պաշտպան» գործողության հրամանատարության ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Կլաուդիո Գաբելինին հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն իր տրամադրության տակ չունի տվյալներ, թե որտեղ է գտնվում Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին։
«Մենք տեղեկություններ չունենք, թե ինչ է այժմ անում պարոն Քադաֆին, և, ճիշտն ասած, մեզ դա չի հետաքրքրում։ Մեր առաքելությունը քաղաքացիական անձանց հարձակումներից ու հարձակման սպառնալիքից պաշտպանելն է, այդ պատճառով էլ մենք չենք հետևում առանձին անհատներին»,–հայտնել է նա լրագրողներին։
Գեներալի խոսքերով՝ ՆԱՏՕ–ին չի հետաքրքրում Քադաֆիի կյանքը, քանի որ դաշինքի առաջ խնդիր է դրված ոչնչացնել լիբիական կառավարական զորքերի ռազմահրամանատարական ենթակառուցվածքը։
Մեկնաբանելով ԶԼՄ–ի լուրերը, թե ՆԱՏՕ–ի օդուժը ռմբակոծության է ենթարկել Տրիպոլիում գտնվող կառավարական շենքերը, գեներալն ասել է, որ կոալիցիայի բոլոր թիրախները Լիբիայում ունեն ռազմական նշանակություն, մասնավորապես մայիսի 9–ի օդային հարվածներն ուղղված են եղել հրամանատարական բունկերներին։