Լրահոս

11.05.2011 13:07


Փորձագետ. «Հայաստանում ապտակն ու ծեծն ընկալվում են դաստիարակելու միջոց»

Փորձագետ. «Հայաստանում ապտակն ու ծեծն ընկալվում են դաստիարակելու միջոց»

«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի ներկայացուցիչներն ու շահագրգիռ կառույցները «Երեխաների պաշտպանության իրավիճակի գնահատումը Հայաստանում, նրանց հանդեպ կիրառվող բռնությունները և կանխարգելիչ միջոցները» թեմայով քննարկում էին կազմակերպել, որի ընթացքում «Save the children» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը նշել է, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում երեխաների հանդեպ բռնություններ են կիրառվում։

Ըստ նրա՝  ԵՄ–ի և «Բաց հասարակության ինստիտուտի» կողմից Հայաստանի վեց մարզերում իրականացվել է ծրագիր, որի ամփոփ գնահատականները ցուց են տվել, որ բոլոր վեց մարզերում էլ երեխաների հանդեպ իրականացվում է ֆիզիկական բռնություն։

Իսկ  այս ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանն էլ հայտարարել է, որ  ծնողների ապտակը կամ ծեծը համարում են ոչ թե բռնություն, այլ դաստիարակության միջոց։

Այս խորագրի վերջին նյութերը