Լրահոս

11.05.2011 13:06


Լրացում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում

Լրացում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում

Այսօր խորհրդարանը քննարկել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Ներկայումս, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում օրենքով նախատեսված նոր կրթական չափորոշիչների ներդրման և կիրառման արդյունքում, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող անձինք, դեռևս ուսումը չավարտած հասնում են պարտադիր զինվորական զորակոչի տարիքի և ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության: Տվյալ խնդիրը կարգավորելու նպատակով` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` յուրաքանչյուր անձի համար ՀՀ կառավարությունը պետք է ընդունի տարկետում տալու մասին որոշում, ինչի արդյունքում այդ որոշումների թիվը կարող է գերազանցել 6 հազարը: Հաշվի առնելով վերոհիշյալը` կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում` հանրակրթական ուսումնական հաստատությունը դեռևս չավարտած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու նպատակով: Նախագծով նախատեսվում է օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայությունից տալ տարկետում համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող արական սեռի ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես, սահմանելով, որ պարտադիր զինվորական զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվում` հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին, մինչև նրանց 20 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի կողմից տրված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխարգելել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքի հասած ՀՀ քաղաքացիների` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը մինչև հանրակրթական ուսումնական հաստատություններում նշված անձանց ուսումնառության ավարտը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը