Ա. Դովլաթյան. « Արտահերթ, բնականաբար, պե՛տք է լինի»
Հայաստանի կանաչների սոցիալ–էկոլոգիական կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու ՀԱԿ–ի մայիսի 31–ի հանրահավաքին՝ ասել է, որ երկխոսություն կլինի, թե ոչ՝ կախված է իշխանություններից։
–Արդյոք նրանք կփորձե՞ն վերադառնալ իրավական դաշտ, թեկուզ մի փոքր՝ ազատ արձակելով քաղբանտարկյալներին, թե՞ կշարունակեն իրենց ոչ սահմանադրական գործունեությունը։ Թե ինչ կլինի կանխավ, որևէ բան չեմ կարող ասել. օրերը կմոտենան, կերևա,–նշել է նա։
Պատասխանելով հարցին, թե այսուհետև ո՞րն է լինելու ՀԱԿ–ում նրա անելիքն, ու ի՞նչ նպատակ է հետապնդվելու, երբ ՀԱԿ–ը, ինչպես նաև անձամբ ինքն արտահերթ ընտրությունների նպատակ էին դրել, սակայն մոտենում է հերթական ընտրությունների ժամանակն, ու ակնհայտ է դառնում, որ արտահերթ չի լինի, Արմենակ Դովլաթյանը պատասխանել է՝ ո՞վ է ասում, որ չեն լինելու արտահերթ ընտրություններ։
–Առնվազն մեկ տարի կա դեռ։ Մեկ տարին բավական երկար ժամանակ է խորհրդարանականի համար, իսկ նախագահականին, բնականաբար, երկու տարի կա։ Հիմա այսպես շտապում են, ասում են, որ ժամանակը մոտեցել է, բայց այդպես չէ, չի մոտեցել. դեռ ժամանակ շատ կա, իսկ արտահերթ, բնականաբար, պե՛տք է լինի։ Այս երկիրն, ի վերջո, պե՛տք է դառնա իրավական, և նորմալ ընտրական պրոցեսն ինչ–որ տեղ երկիրը կբերի ստաբիլ որոշակի վիճակի։ Ես ոչ միայն հույս ունեմ, որ արտահերթ ընտրություններ կլինեն, այլև ամեն ինչ պետք է անեմ, որ այդպես լինի,–ասել է նա։

7or.am