Լրահոս

11.05.2011 12:26


Սևանի ափամերձ շրջանում հանրային երեք լողափ կկառուցվի

Սևանի ափամերձ շրջանում հանրային երեք լողափ կկառուցվի

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Սևանի ափամերձ հատվածներում ընտրվել են հատուկ տարածքներ, որոնք կծառայեն որպես հանրային լողափեր։ Բնապահպանության նախարարության կայքում գրված է, որ այդ նպատակով կօգտագործվեն Լճաշեն համայնքին հարակից 1,72 հեկտար տարածքը, Սևանի քաղաքային լողափին հարակից 0,68 և թերակղզու հատվածում 1,54 հեկտար տարածքներ: ԲՆ կայքից նաև տեղեկացանք, որ բնապահպանության նախարարությունը սեղմ ժամկետներում կառավարությանը կներկայացնի նշված երեք տարածքների բարեկարգման և անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջվող ֆինանսական միջոցների նախահաշիվը։

«7օր»–ը փորձեց ճշտել, թե ինչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, և գործընթացներն այժմ որ փուլում են։ Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ այժմ ընթանում են տարածքների մաքրման աշխատանքներ, իսկ լողափերի շինարարության ու կառուցապատման մասին ստույգ ժամկետներ չնշվեցին։ Սակայն հայտնի է, որ բոլոր երեք լողափերի տարածքները գտնվում են 1905 մ նիշից ցածր հատվածում, ուստի կառուցապատումը, կահավորումը և սարքավորումների տեղադրումը կլինեն ժամանակավոր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը