Կարծիք

27.12.2020 16:13


Այո, բումերանգը շատ դիպուկ ա, ցավոտ ու այս դեպքում՝ արդար ու անսխալական

Այո, բումերանգը շատ դիպուկ ա, ցավոտ ու այս դեպքում՝ արդար ու անսխալական
1. Ուզում էին Հրայր Թովմասյանի դեմ գործ բացել, իբր թե ապօրինի է ընտրվել ՍԴ նախագահ, հետո պարզվեց, որ նույն կերպ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ ընտրվել։
2. Մեղադրում էին, թե նախկինները բյուջեի փողերը շռայլ ծախսում են, հիմա պետական բյուջեի փողերը գնում են պարգևավճարների վրա, իսկ մինչև կորոնավիրուսը գործուղումների վրա էին գնում։ Բյուջեն հավեսով վատնում էին Նիկոլի ու Աննայի կեցության պայմանները միշտ շքեղ պահելու վրա։
3. Մեղադրում էին, թե պետական գույքը մասնավորեցվում է, իրենք սկսեցին ավելի թանկարժեքը սեփականաշնորհել տասնապատիկ էժան գնով, կոպեկներով։
4. Մեղադրում էին, որ գազը թանկանում է, Փաշինյանն ասում էր, թե գազի գնի իջեցման հնարավորություն կա, բայց չեն իջեցնում, որովհետև Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը փող են աշխատում։ Խնդրեմ, իր գալուց հետո իր ասած 20 տոկոսով իջնելու փոխարեն թանկացավ: Հոսանքը նույնպես թանկանում է։
5. Նախարարների աշխատավարձի բարձրացման դեմ էր խոսում Նիկլը, իր ուսուցչին էր օրինակ բերում՝ ասելով, որ բարոյական չէ, որ նախարարի աշխատավարձը մի քանի ագամ ավել լինի ուսուցչի աշխատավրաձից․ ինքն իր գաղտնի որոշմամբ այդ տարբերությունը տասնապատկեց:
6. Խոսում էր, թե ցուցարարներին ծեծում են, բայց հիմա վարչապետի շարասյունը ցուցարարների վրայով է անցնում։
7. Նախկին իշխանությանը մեղադրում էին մարտի 1-ի և 10 զոհի համար, գործ հարուցեցին, աչքներիս առաջ քանդվեց, բայց Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսին վատ պատրաստվելու արդյունքում ունեցանք 3,5 հազար մահ, Նիկոլ Փաշինյանի սխալների պատճառով 5 հազար մարդ զոհվեց պատերազմում։
8. Սերժի ժամանակ հենց կրճատում, օպտիմալացում էր լինում, ասում էին, բա ո՞նց ապրեն էս մարդիկ, հիմա իրենք են կրճատումներ անում ու ասում են՝ կույր աղիք էր, կոֆե խմողներ էին։
9. Սերժ Սարգսյանին մեղադրում էին համայնքները խոշորացնելու համար, իրենք շարունկեցին նոր թափով ու անունը դրեցին հեղափոխության նոր փուլ։
10. Նախկինում մեղադրում էին, որ կառավարության ծրագրում թվեր չկա, բայց իրենց ծրագրում ոչ մի թիվ չկա, անգամ ծրագիր չկա, կենացներ են։ Զուգարանի թուղթն ավելի օգտակար է։
11. Սերժ Սարգսյանին մեղադրում էին 400 հեկտար կորցնելու մեջ, իրենք թշնամուն տվեցին 10 հազար քառակուսի կիլոմետր Արցախից ու ավելի քան հազար քառակուսի կիլոմետր՝ Հայաստանից։
12. Հիշո՞ւմ եք Փաշինյանն ասում էր՝ ո՞ր Քոչարյանը, էն որ Մեղրին տալու շուրջ էր բանակցո՞ւմ, ինքը Հայաստանից հսկայական տարածք է տալիս, որ Ադրբեջանը Նախիջևանին կապվի, իսկ Քչարյանը նր ճանապարհ էր սարքել, որը հիմա անցավ թշնամու հսկողության տակ։
13. Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էին սահմանադրական կարգ տապալելու մեջ, գործը տեղից չի շարժվում ի սկզբանե թքած-կպցրած լինելու պատճառով․ բայց սրանք արդեն 6 անգամ տապալել են սահմանադրական կարգը։
14. Փաշինյանն առաջ դեմ էր քվեարկում վարկային համաձայնագրերին, բայց ինքը երկու տարվա մեջ երկու միլիարդ դոլարից ավելի վարկ է վերցրել։
15. Պարտադիր կուտակայինի դեմ էր խոսում, ասում էր՝ դա մարդկանց թալանելու ևս մեկ տարբերակ է, բայց հենց ինքն ընդունեց այդ որոշումը:
16. Ասում էր՝ երկիրը սարքել են բաջանաղապետություն, իր իշխանության ժամանակ պաշտոններ ստացան բացառապես այդ սկզբունքով՝ աներձագ, մանկության ընկեր, եղբորորդի, քավոր, սանիկ...
17. Սերժին ասում էիք՝ խաբեց ժողովրդին, ասում էր վարչապետ չեմ դառնա, դարձավ, Նիկոլը հազարապատի՛կ խաբեց․ ասաց՝ «Անհնար է արթնանաք մի օր ու իմանաք, որ Ղարաբաղի հարցը լուծվել ա, ժողովուրդն է լուծելու»․ արթնացանք ու տեսանք, որ տվել է։ Ընդ որում, չի լուծել Ղարաբաղի հարցը, ուղղակի հանձնել է՝ Ադրբեջանի ժողովրդին ընդունելի տարբերակով։
18. Նախորդներին մեղադրում էիք մարդկանց զոռով միտինգի բերելու մեջ, սրանք աշխատանքից ազատվելու սպառնալիքով են միտինգ անում։
19. Նիկոլն ասում էր՝ արտաքին քաղաքականություն չենք ունեցել, հիմա ԱՊՀ նախագահների նիստին չի մասնակցում, որ վրան չղժան։
20. Նիկլն ասում էր, թե Ռոբերտ Քոչարյանը հանրային աջակցություն չունի։ Էնպես արեց, որ Քոչարյանի վերադարձը հանրային պահանջ է, Նիկոլի ռադ լինելը՝ նույնպես։
21. Ասում էր՝ նախկին ղեկավարները չեն կարող դուրս գալ փողոց։ Ինքը բունկերից դուրս է գալիս, ու 10 ավտոշարասյունով, տասնյակ թիկնապահներով գնում է 400 գյուղացու հետ հանդիպման:
...Դեռ էնքա՜ն կարող եմ թվարկել։ Դուք սևացրել եք մարդկանց, արած վատը բազմապատիկ եք ներկայացրել, արած լավը վատով եք ներկայացրել, չարածներն էլ հորինվածք եք սարքել։ Չեք կարող մարսել։ Մենք էլ չկարողանանք, բնությունը, երկիրը, հողը թողնի մարսեք։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը