Լիբիայում ՆԱՏՕ–ի ռազմական թռիչքների թիվը հասնում է վեց հազարի
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ՆԱՏՕ–ն հայտարարել է, որ մարտի 31–ից՝ այն օրվանից, երբ դաշինքն իր վրա է վերցրել Լիբիայում գործողությունների պատասխանատվությունը, արդեն 6 000 օդային հարված է իրականացվել։
ՆԱՏՕ–ի հայտարարած նպատակն այն է, որ փակի Լիբիայի օդային տարածքը Քադաֆիի օդուժից, որպեսզի նա չկարողանա հարվածներ հասցնել ապստամբների և խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչպես նաև արգելք հանդիսանա Քադաֆիի զորքերին զենքի մատակարարմանը։
Ինչպես հաղորդում են դիտորդները, ՆԱՏՕ–ի օդուժն այսքան ժամանակ օգնել է Լիբիայի ապստամբներին ամրանալ արևելյան հենակետերում և պաշտպանվել լիբիական իշխանությունների հարձակումներից, սակայն անհասկանալի է, թե ինչպես են երկրի արևմտյան հատվածում Մուամար Քադաֆիի դիրքերի վրա աղզդել ռմբակոծությունները։