Լրահոս

11.05.2011 11:26


Շվեյցարիան պատրաստ է օգնել Եգիպտոսին՝ վերադարձնելու Մուբարաքի և նրա շրջապատի գումարները

Շվեյցարիան պատրաստ է օգնել Եգիպտոսին՝ վերադարձնելու Մուբարաքի և նրա շրջապատի գումարները

«ՄԵՆԱ» գործակալությունը հաղորդում է, որ շվեյցարական կառավարության պատվիրակությունը բանակցություններ է սկսել Եգիպտոսի արդարադատության նախարարությունում երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին և նրա մերձավոր շրջակայքին պատկանող միջոցների վերադարձման հարցի շուրջ։

«Եգիպտական ժողովուրդը երախտապարտ է շվեյցարական կառավարությանը նախկին նախագահ Մուբարաքի, նրա ընտանիքի և նախկին ղեկավարների միջոցների սառեցման մասին որոշման համար»,–ասել է Եգիպտոսի արդարադատության նախարարի օգնական Ասիմ ալ Գոուհարին։ Նա հույս է հայտնել, որ կողմերի բոլոր ջանքերը հաջողությամբ կպսակվեն, և Եգիպտոսին պատկանող միջոցները կվերադարձվեն։

Իր հերթին շվեյցարական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ պահել հանցավոր ճանապարհով վաստակած միջոցները։

Եթե հաստատվի, որ այդ գումարներն անօրինական ճանապարհով են վաստակել, ապա Շվեյցարիան դրանք չի պահի իր տարածքում,–ասել է շվեյցարացի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շվեյցարիան սառեցրել է 12 հոգու հաշիվները, այդ թվում՝ Մուբարաքի, որն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 320 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը