Լրահոս

11.05.2011 11:01


Լյուդմիլա Սարգսյան. «Առայժմ նման որևիցե աշխատանք չի տարվում»

Լյուդմիլա Սարգսյան. «Առայժմ նման որևիցե աշխատանք չի տարվում»

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ մայիսի 31–ի ՀԱԿ հանրահավաքից հետո իշխանություն–ՀԱԿ երկխոսությունն ավելի առարկայական կդառնա։ Նշվում է նաև, որ ՀԱԿ–ի ներսում Լևոն Տեր–Պետրոսյանի կարգադրությամբ արդեն այդ երկխոսությունն իրականացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծվելու, որի կազմի մեջ պետք է մտնեն ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները։

«7օր»–ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, թե առաջին անգամ է նման բան լսում։

Լինելով շտաբի անդամ՝ ես պետք է որ լսած լինեի, եթե նման բան կա։ Կարծում եմ, որ առայժմ նման որևիցե աշխատանք չի տարվում, իսկ անհրաժեշտության դեպքում դա շատ արագ կարելի է կազմակերպել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը