Լրահոս

11.05.2011 10:44


Մայիսի 12–ին նախատեսվում է անցկացնել ԵԱՀԿ հերթական դիտարկումը

Մայիսի 12–ին նախատեսվում է անցկացնել ԵԱՀԿ հերթական դիտարկումը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ մայիսի 12–ին դիտարկում է նախատեսվում ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։

Լեռնային Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Պրայորը։

Ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Անտալ Հերդիչը։

Այս խորագրի վերջին նյութերը