Արտաշես Գեղամյանը մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը
«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Ռեգնում» գործակալության թղթակցին մեկնաբանել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ու ասել, թե կասկածում է, որ նման հրապարակային ելույթը նպատակահարմար էր։
–Ինձ, չգիտես՝ ինչու, թվում էր, որ 10 տարի հայկական պետության ղեկավար լինելով՝ Ռոբերտ Սեդրակին պետք է որ զգալի բարձր լիներ այն հարցերից, որոնք նրան տվել է թղթակիցը։ Չէ՞ որ այսօր իշխանությունների և արմատական ընդդիմության փոխհարաբերությունները չեն համարվում Հայաստանի ամենակարևոր խնդիրը, որի մասին պետք է անհանգստանան հայկական հասարակության առողջ ուժերը,–հայտարարել է նա։
Արտաշես Գեղամյանը կարծում է, որ «իշխանությունների և արմատական ընդդիմության պայմանավորվածությունը, այն էլ՝ ժողովրդի թիկունքում, Ռոբերտ Քոչարյանը մի քիչ պարզունակ է ներկայացնում»։
–Միաժամանակ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արմատական ընդդիմության հետևում կանգնած են արևմտյան երկրները, որ նրանք ֆինանսավորվում են նրանցից, և որ ծայրահեղ ընդդիմության՝ իշխանության գալը նշանակում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորի արմատական վերանայում, այսինքն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) օտարում և սահուն անցում ՆԱՏՕ–ի կողմը,–ասել է քաղաքական գործիչը։