Լրահոս

11.05.2011 10:22


Այսօր մեկնարկում է Կաննի 64–րդ փառատոնը

Այսօր մեկնարկում է  Կաննի 64–րդ փառատոնը

Այսօր՝ մայիսի 11–ին, մեկնարկում է  Կաննի 64–րդ փառատոնը։

Հանդիսավոր արարողության վերջում կցուցադրվի Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը, որտեղ դերերից մեկում  նկարահանվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի կինը՝ Կառլա Բրունին։

Այս տարի փառատոնի ժյուրին, որը գլխավորում է Ռոբերտ դե Նիրոն, պետք է ընտրի հաղթող 20 ֆիլմերը։ Առաջատարների շարքում փորձագետները նշում են Լարս ֆոն Տրիյերի «Մելանխոլիան» և Պեդրո Ալմոդովարի «Կաշին, որում ես ապրում եմ» ֆիլմերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը