Լրահոս

11.05.2011 10:21


Ադրբեջանը ռազմական նավեր կարտադրի

Բաքվում կառուցվում է նավաշինական գործարան, որը կարտադրի նաև ռազմական նավեր։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևն ասել է, որ 2013–ին երկրում կսկսվի ռազմական նավերի արտադրություն զինված ուժերի համար.

«Ներկայումս գործարանը կառուցվում է։ Բացի քաղաքացիական նավերից, այն կիրականացնի նաև ռազմական նավերի արտադրություն ռազմածովային ուժերի և առափնյա պաշտպանության համար»։

Տեղեկացնելով, որ մինչ այժմ երկրի պետական նավթային ընկերության հաշվեկշռից պետական սահմանային ծառայության առափնյա պաշտպանությանը հատկացվել է «նավթ–գազ» տիպի 5 նավ՝ Աբդուլաևն ավելացրել է, որ այդ նավերը կարող են շահագործվել նաև օվկիանոսում. «Այդ նավերը կառուցվել և տրվել են շահագործման Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից՝ զինվորականների պահանջներին համապատասխան»։

Այս խորագրի վերջին նյութերը