Կարծիք

26.12.2020 09:51


Նիկոլն իր շաաատ երազած արտահերթ ընտրություններով ցանկանում է ավելի մեծ բացել Օվերտոնի պատուհանը

Նիկոլն իր շաաատ երազած արտահերթ ընտրություններով ցանկանում է ավելի մեծ բացել Օվերտոնի պատուհանը
Նիկոլը նաեւ իր շաաատ երազած արտահերթ ընտրություններով ցանկանում է ավելի մեծ բացել Օվերտոնի պատուհանը։
Հիմա արդեն այն բաց է, բացել էր դեռ 2 ու կես տարի առաջ։
* Այլեւս քննարկելի դարձրեց Արցախի ապագան անորոշության մեջ պահելու, Արցախը Ադրբեջանի կազմի մեջ թողնելու հնարավորությունը
* Արցախում սահմանային զիջումներն ու երկրի կեսը թշնամուն հանձնելը մոռացության մատնեց ու միակ քննարկելիքը թողեց Հայաստանի Հանրապետության պայմանական տարածքի հարցերը
* Արդեն սովորական է դարձրել Սյունիքի բնակավայրերի առանձին հատվածներ ադրբեջանցիներին տալու տարբերակը (իր արբանյակ դամասացները՝ Արամ Սարգսյան, Վիգեն Խաչատրյան ու ֆեյքեր) ու այն այլեւս չթույլատրվող կարծիք չէ
* պետական քարոզչական մակարդակով հանրությանը հրամցվում է թեզ, թե Ադրբեջանի ՍՍՀ տարածքներն իրենցն է
* Վերացրել է Հայրենիք, Ազգային Բանակ, Հերոս, Հահատակություն, Հայրենիքի պաշտպանություն գաղափարները
* ձեւավորել է մթնոլորտ, երբ համատարած է (նաեւ իր ֆեյքային բանակներով) «երեխուս Արցախ չեմ թողնի տանեն» ձեւակերպումն ու գործողությունը։
* Արդեն զինվոր ուղարկելը ծառայության դարձել է ժողովրդական դեմոկրատիայի կամ անարխիայի մի տարր, երբ զինվորական հավաքակայանում ծնողն է որոշում, զավակին ծառայության թողնի, թե՞ տանի տուն։
Ցանկացածդ կարող է այս շարքը շարունակել, վստահ եմ, որ այդ ամենը նկատելի է։
Եվ ապագայում Նիկոլի երազած արտահերթ ընտրություններում, երբ այլեւս տաբուներն ու կարմիր գծերն իսպառ վերացրել է ազգային, պետականության, Հայրենիքի իմաստավորման հարցերում, ակնկալելի է, որ Օվերտոնի պատուհանը ոչ թե ավելի է բացվելու, այլ ուղղակի ապակիներն են փշրվելու ու հորդելու է մի խելագար ապազգային, հակապետական, կազմաքանդիչ ցունամի։
* Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ապազգային տեսլականի իրականացում, երբ արգելվելու է անգամ մեր իրավունքների, մեր անցյալի, մեր ազգային-քաղաքական ամրագրումների մասին նույնիսկ ծպտուն հանել ու այն ինչ հնարավոր չեղավ անցնող երեսուն տարիներին պարտադրել, կամրագրվի նիկոլական «ժողովրդի կամք» անիրական ձեւակերպման տակ
* վտանգելու են ինքնիշխանության առանց այն էլ գրեթե ոչնչացված վերջին նշանները եւ հանրային պարտադրող կարծիք է դառնալու վերջին փրկության փնտրտուքը
* դուռ է բացելու 2018-ին տարատեսական շրջանակների իրական նպատակների նոր հանրայնացման համար (ընտանեկան, հոգեւոր, ազգային արժեքների թերագնահատում ու իմաստազրկում ու նոր տիպի քաղաքացու ձեւավորում)
* վերջանականպես հարված է հասցվելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանությանն ու մեկ հայության գաղափարին
* Արցախի նկատմամբ անհանդուրժողականությունը վերածելու է թշնամության, անգամ իմաստազրկելով բերձորյան միջանցքը
* պառակտելու է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզային, աշխարհագրորեն առանձնացված աշխարհների միասնականությունը (օրինակը՝ Սյունիքի վիճակով պայմանավորված տավուշեցիների անվան տակ իշխանական ֆեյքային կեղծ արձագանքը, թե «բա մեր ջանը քա՞ր էր»
* ներազգային առանց այն էլ պրկված հարաբերությունները, ատելությունը, անդեմ ֆեյքերով սերմանված անհանդուրժողականությունը տեղափոխվելու է իրական կյանք, ուղղակի փոշիացնելու ցանկացած համակարգային, իրավական հարաբերություն
* տապալվելու են զորակոչ, պարտադիր զինվորական ծառայություն բոլոր գործող համակարգերը
* սոցիալական, ֆինանսա-տնտեսական գահավիժումը հանգեցնելու է անկանխատեսելի հետեւանքների եւ սպառոկան հոգեբանությամբ թշնամական տնտեսական էքսանսիայի դեմ անվտանգային ինքնապաշտպանության վերացման։
Ցանկը էլի շարունակելի է։
Սա է մեծագույն նպատակը նիկոլականության, որը սքողվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Իմ քայլը դաշինք քաղաքական կազմավորումների, ու իրականում քաղաքացիական ակտիվություն անվանումների տակ՝ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՀԱՄԿԱՐԳԵՐԸ։ ԲՈԼՈՐԸ ՀԱՄԿԱՐԳԵՐԸ։
2018-ից պետականորեն, դրանից առաջ հանրային մակարդակով խնդիրը եղել է դա։
Համակարգերի կազմաքանդումը
! Պետականություն
! կառավարման համակարգեր
! Ազգային Բանակ
! Հայ Առաքելական Եկեղեցի
! Հայ քաղաքական ավանդական կառույցներ
! Ընտանիք
! Ավանդական հարաբերություներ
! Հայ Ժողովրդի պատմություն
! Հայ Դասական Սփյուք
! Հերոսներ, Արցախյաան պայքարի ու Ազատամարտի դրվագներ, Ապրիլյան քառօրյա
Փաշինյանն ու նիկոլականությունը շարունակում է իր գործը։ Դրան կանգնեցնելն այլընտրանք չունի։
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը