Լրահոս

10.05.2011 16:49


Իրանի հատուկ ծառայությունների ղեկավարը հերքել է բեն Լադենի չեզոքացման մասին տեղեկատվությունը

Իրանի հատուկ ծառայությունների ղեկավարը հերքել է բեն Լադենի չեզոքացման մասին տեղեկատվությունը

Ինչպես հաղորդում է «Fars» գործակալությունը, Իրանի հատուկ ծառայությունների ղեկավար Հեյդար Մոսլեհին հայտարարել է, թե «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը չի ոչնչացվել ամերիկյան հատուկ ծառայությունների  գործողությունների  ժամանակ, այլ  մահացել է ավելի վաղ համապատասխան պատճառներով։

Մոսլեհիի խոսքերով՝ բեն Լադենը  մահացել է իր մահով՝ հիվանդության պատճառով։ Նա ավելացրել է, որ իրանական հատուկ ծառայությունների  տրամադրությունների տակ այդ ամենը հաստատող ապացույցներ կան։ Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ–ը բեն Լադենի  ոչնչացման մասին հայտարարել է, որպեսզի տնտեսական խնդիրներից շեղի  ամերիկյան հասարակության ուշադրությունը։ Որպես իր ասածի  ապացույց՝ Մոսլեհին բերել է այն փաստը, որ ԱՄՆ–ի իշխանությունները հրաժարվել  են հրապարակել բեն Լադենի դիակի նկարները։

ԱՄՆ պաշտոնական դեմքերը դեռ չեն մեկնաբանել Մոսլեհիի խսքերը։

Այս խորագրի վերջին նյութերը