Լրահոս

10.05.2011 16:31


Ահազանգ՝ երևանյան շենքերից ևս մեկի ճարտարապետական տեսքի խեղաթյուրման վերաբերյալ

Սոցիալական ցանցերում եւ բլոգերում ակտիվ քննարկումներ են սկսվել` կապված կապված երեւանյան շենքերից եւս մեկի ճարտարապետական տեսքի խեղաթյուրման հետ: Խոսքը Մոսկովյանի /Օպերայի մոտակայքում/ Արմավիայի գրասենյակին կից գտնվող շքամուտքի մասին է: Դա Երեւանի լավագույն շենքերից մեկն է՝ նախագծված Ալեքսանդր Թամանյանի որդի Գեորգիի կողմից: «Քաղաքի կյանքի հետ կապված հարցեր կան, որոնք վեճերի առարկա են, կան հարցեր բարդ, կան գրեթե անլուծելի, բայց բաներ կան, որոնք ուղեղի մեջ չեն տեղավորվում: Ես չգիտեմ` ինչ պետական մարմին պիտի զբաղվի սենց բաներով, կարող է քաղաքաշինական քրեական ոստիկանություն կամ ինչու չէ՝ ինկվիզիցիա: Անձամբ ես այս բանը արած մարդուն պատրաստ եմ դաժանորեն պատժել: Ո՞նց կարող է մարդու ձեռքը սենց բան անել, Երեւանում, թե մեկ ուրիշ տեղ, կապ չունի: Թվում է, որ մարդկանց կառուցածը ընկել է հնդեվրոպական մարդ-բանդեռլոգների ձեռքը, որոնք, ի տարբերություն Մաուգլու ժամանակվա պրիմատների, զինված են գործիքներով եւ կոնդիցիոներներով»,-գրել է բլոգեր dabavog-ը:

Այս խորագրի վերջին նյութերը