Պակիստանը որոշել է վրեժ լուծել ԱՄՆ–ից Ուսամա բեն Լադենի մահվան համար
Պակիստանի հատուկ ծառայությունները գաղտնազերծել են Իսլամաբադի ԿՀՎ բաժնի ղեկավարի անունը։
«Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը տեղեկացնում է, որ առանց պակիստանյան իշխանություններին նախապես տեղեկացնելու Պակիստանում ամերիկյան հատուկ ստորաբաժանումների կողմից Ուսամա բեն Լադենի վերացման գործողության, ինչպես նաև ԱՄՆ–ի՝ օտար երկրի տարածք ներխուժելու և ներողություն խնդրել չցանկանալու համար Պակիստանի իշխանությունները որոշել են վրեժ լուծել Վաշինգտոնից՝ գաղտնազերծելով Իսլամաբադում գտնվող ամերիկացի հետախույզի անունը։
Գործակալության փոխանցմամբ՝ Իսլամաբադում գտնվող ԿՀՎ բաժնի ղեկավարի անունը սխալ գրված հայտարարվել էր պակիստանյան լրատվամիջոցներով, իսկ անձամբ ԿՀՎ–ն պնդում է, որ մտադիր չէ իր աշխատակցին հետ կանչել Իսլամաբադից։
«Ռոյթերս»–ը, հղում անելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին, հաղորդում է, որ պաշտոնական Իսլամաբադն այդ կերպ փորձում է շեղել ինչպես երկրի ներսի, այնպես էլ դրսի ուշադրությունն այն հարցից, թե ինչպես կարող էր «Ալ Քաիդայի» ղեկավարը բոլորի աչքի առաջ լինել առանց Պակիստանի ուժային կառույցներից մեկի օգնության։
Սա վերջին կես տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ Պակիստանը գաղտնազերծում է ԿՀՎ բաժնի ղեկավարի անունը։ Դեկտեմբերին ԱՄՆ–ը ստիպված էր հետ կանչել բաժնի ղեկավարին այն բանից հետո, երբ նրա անունը բարձրաձայնել էր ամերիկյան անօդաչու ինքնաթիռների հարվածներից սպանված Պակիստանի քաղաքացիների իրավաբանը։