Հայերը Ստամբուլի գլխավոր հրապարակում քոչարի են պարել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կարին» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, ազգագրագետ ԳագիկԳինոսյանը հայտարարել է, որ իրենց համույթը և՛ Ստամբուլի օդանավակայանում, և՛ գլխավոր հրապարակում՝ Աթաթուրքի արձանի մոտ, քոչարի է պարել։
–Իսպանիայի ազգագրական պարի մրցույթին մասնակցելու համար (քանի որ ուղիղ չվերթը բավական թանկ էր) մենք սկզբում գնացինք Ստամբուլ, այնուհետև Ստամբուլի օդանավակայանից մեկնեցինք Իսպանիա։ Մենք որոշել էինք, որ հենց Ստամբուլի օդանավակայանում պետք է մեր հաղթական քոչարին պարենք։ Ճանապարհին հայեր հանդիպեցին և առաջարկեցին, որ մենք այդ պարը հենց Ստամբուլի գլխավոր հարապարակում՝ Աթաթուրքի արձանի մոտ պարենք, տարան մեզ այնտեղ, ու մենք պարեցինք, պարեցինք նաև օդանավակայանում,–ասել է նա։
Ըստ Գագիկ Գինոսյանի, սակայն, այդ պարը դեռ հաղթական քոչարին չէր։ Մենք՝ հայերս, դեռ պե՛տք է պարենք այդ պարը։
–Նժդեհն ասում էր՝ ներել թուրքերին, իհա՛րկե, այո՛, բայց միայն հաղթելուց հետո։ Մենք դեռ հաղթական քոչարին կպարենք,–նշել է նա։
Հայերը Ստամբուլի գլխավոր հրապարակում քոչարի են պարել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կարին» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանը հայտարարել է, որ իրենց համույթը և՛ Ստամբուլի օդանավակայանում, և՛ գլխավոր հրապարակում՝ Աթաթուրքի արձանի մոտ, քոչարի է պարել։

7or.am