Այսօր «Հենարան» ակումբի հյուրն էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։ Նա ներկայացրել է 2011թ. եռամսյակի սև ցուցակը, որում այն պաշտոնյաների անուններն են ընդգրկված, որոնք խախտում են տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Ըստ նրանց արձանագրած տվյալների՝ սև ցուցակում են հայտնվել Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը։ Նրան հաջորդում է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Երրորդ տեղում Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն է, ով նույնպես հայտնվել էր նախորդ տարվա սև ցուցակում։ Սև ցուցակում է ընդգրկվել նաև Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը։
Այս ամփոփումը կազմվել է ուղարկված 50 հարցումների հիման վրա։ Շուշան Դոյդոյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը հարցում է ուղարկել բոլոր նախարարություններին, թե արդյոք տարվա ընթացքում փաստաթղթեր գաղտնազերծվե՞լ են, ինչն ամենամյա գործընթաց է։ Ստացած պատասխանների համաձայն՝ Պաշտպանության նախարարությունն է միայն որոշ քանակի փաստաթղթեր գաղտնազերծել։ Իսկ ԱԳՆ–ը միայն մեկ փաստաթուղթ է գաղտնազերծել։
Այնուամենայնիվ, Շուշան Դոյդոյանը դրական տեղաշարժ է նկատել տեղեկատվություն տրամադրելու գործընթացում։ Նրա խոսքերով՝ այս տարվա եռամսյակում հարցումների 88%–ի դեպքում ստացվել է լիարժեք պատասխան այն դեպքում, երբ 2006թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 51–55%։
ԱԳՆ–ը միայն մեկ փաստաթուղթ է գաղտնազերծել

7or.am