Լրահոս

10.05.2011 14:14


Գալուստ Սահակյան. «Այդ հնարավորությունների միջոցները չունենք»

Գալուստ Սահակյան. «Այդ հնարավորությունների միջոցները չունենք»

-Արդեն մի քանի դեպք է եղել, երբ ԱԺ պատգամավորներն ինչ-որ օրինագիծ են ներկայացնում, կառավարությունն այն ողջունում է համաձայնում է օրինագծի գաղափարների հետ, բայց չի ընդունում այն, իսկ մի քանի ամիս հետո նույն օրինագիծը բերվում է արդեն կառավարության ստորագրությամբ որպես կառավարության կողմից հեղինակած: Վախենամ, որ այս պրակտիկան կրկնվի նաև այս դեպքում-«Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ ասել է Վահան Հովհաննիսյանն ու ընդգծել, որ Կառավարությունը ողջունել է օրինագիծը, բայց բացասական եզրակացություն է ներկայացրել:

Նա կոչ է արել կոալիցիոն գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասել է, որ իրենք շատ ուրախ կլինեին, որ լուծվեին և աշխատավարձների, և թոշակներ բարձացման խնդիրները, սակայն կառավարությունը խնդրել է հանդես գալ համալիր ծրագրով: ՆԱ ՀՅԴ-ին խնդրել է օրինագծի քվեարկությունը հետաձգել ևս 30 օրով:

-Մենք օրինագծին դեմ ենք, ոչ թե որովհետև չենք ուզում, որ աշխատավարձները բարձրանան, այլ պարզապես այդ հնարավորությունների միջոցները չունենք ու այդ պատասխանատվությունն այս պահին չենք կարող վերցնել,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգելու հորդորով հանդես է եկել նաև ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Վահան Հովհաննիսյանն ի պատասխան ասել է, որ, երբ «հորդորներ են լսվում այնպիսի հեղինակավոր մարդկանցից ինչպիսիք են պարոնայք Սահակյանն ու Հակոբյանը, դա սկսում է նմանվել խոստումի»:

Այսպիսով, ՀՅԴ-ն համաձայնվել է հետաձգել օրենքի քվեարկությունը ևս 30 օրով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը