Լրահոս

10.05.2011 13:25


ԼՂՀ-ում մոջահեդներ եղել են. հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

ԼՂՀ-ում մոջահեդներ եղել են. հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Այսօր խորհրդարանում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հարցրել է` համապատասխանում են իրականությանը Իրանի հոգևոր առաջնորդներից մեկի հայտարարությունը, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը զենք-զինամթերքով և այլ միջոցներով աջակցել է ադրբեջանական կողմին, այդ թվում նաև Աֆղանստանից մոջահեդներ են Իրանի տարածքով մտել Ադրբեջան ու մասնակցել Հայստանի դեմ պատերազմին:

-Իրոք եղել է ժամանակահատված, երբ մոջահեդներից կազմված ստորաբաժանումներ եղել են ԼՂՀ-ի տարածքում, բայց նաև համապատասխան համաձայնությունների շրջանակներում նրանք այնտեղից արագ դուրս են բերվել` նաև կրելով մեծ կորուստներ ղարաբաղյան կողմի գործողությունների շնորհիվ,-պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը