Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը և նրա կինը՝ Մարիա Շրայվերը, բաժանվել են, ինչի մասին հայտարարել են անձմաբ իրենք։
Ընտանիքի պաշտոնական ներկայացուցչի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ Շվարցենեգերն ու Շրայվերն այդ քայլին դիմել են երկար մտորումներից հետո։
–Մենք այս որոշումը կայացրել ենք միասին՝ երկար մտորումներից, քննարկումներից և աղոթքներից հետո,–ընդգծել են ամուսինները։
Ինչպես նշում են Շվարցենեգերն ու Շրայվերը, նրանք արդեն ապրում են առանձին և մտորում են հետագա քայլերի մասին։ Չի հստակեցվում, թե ամուսիններն արդյոք պաշտոնապես կամուսնալուծվե՞ն։ Մամուլի համար հրապարակված հաղորդագրությունում ասվում է, թե Շվարցենեգերն ու Շրայվերը պատրաստվում են միասին դաստիարակել իրենց 4 երեխաներին։
Ամուսինները նաև մամուլի միջոցներին խնդրել են ավելի հասկացող լինել և իրենց չտանջել ավելորդ հարցերով։
–Սա մեր անձնական գործն է, և ո՛չ մենք, ո՛չ մեր ընկերները կամ մեր հարազատները մեկնաբանություններ չեն տա,–ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Կալիֆորնիայի նախկին առաջին ամուսնական զույգը բաժանման պատճառների մասին ոչինչ չի նշում։ Լրագրողները ենթադրում են, որ Շվարցենեգերի և Շրայվերի հարաբերություններն արդեն երկար ժմանակ է, ինչ փակուղի էին մտել, և բաժանումը իրադրությունների տրամաբանական զարգացումն էր։
Ինչպես գրում է «The Los Angeles Times»–ը, զույգը հազվադեպ էր միասին ժամանակ անցկացնում, հատկապես, երբ Շվարցենեգերը նահանգապետ էր և հաճախ էր գործուղումների մեկնում։
Շվարցենեգերի ու Շրայվերի ընտանիքի համար վերջին ամիսը հատկապես ծանր է եղել։ Շվարցենեգերը 7 տարվա պաշտոնավարումից հետո թողել էր նահանգապետի պաշտնոնն ու որոշել էր վերադառնալ կինո, իսկ 2011թ. հունվարին էլ մահացել է Շրայվերի հայրը՝ Խաղաղության կորպուսի հիմնադիր Սարժենտ Շրայվերը։
Նշենք, որ այն ժամանակ դեռևս բոդիբիլդիստ, սկսնակ դերասան Առնոլդ Շվարցենեգերը և այսպես կոչված «Քենեդիների կլանի» ներկայացուցիչ Մարիա Շրայվերը ծանոթացել են 1977թ. բարեգործական համերգի ժամանակ, իսկ 1986թ. ամուսնացել են և ունեն 4 երեխա՝ երկու դուստր և երկու որդի։
Ընդ որում հատկանշական է, որ հենց Մարիա Շրայվերի՝ այսպես կոչված «Քենեդիի կլանի» ներկայացուցիչ լինելն էլ նպաստել է, որ Շվարցենեգերը Կալիֆորնիայի նահանգապետ դառնար։
Առնոլդ Շվարցենեգերը կնոջից բաժանվել է