Լրահոս

10.05.2011 11:04


Մայիսի 13–ին Կաթողիկե եկեղեցու մոտ բողոքի գործողություն տեղի կունենա

Մայիսի 13–ին Կաթողիկե եկեղեցու մոտ բողոքի գործողություն տեղի կունենա

Մայիսի 13–ի ուրբաթ օրը՝ ժամը 19։00–ին, «Դադարեցրե՛ք Կաթողիկեի այլանդակումը Հիմա» նախաձեռնող խումբը Կաթողիկե եկեղեցու մոտ բողոքի գործողություն է անցկացնելու։

Խմբի հաղորդագրության մեջ ասված է.

«Երևանի կենտրոնում գտնվող, բազմաթիվ երկրաշարժերի և սովետական մսաղացին դիմակայած Ս. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է: Այս անգամ խոսքը ոչ թե քանդելու մասին է, այլ` պատմական միջավայրի աղճատման: Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ Կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երևանյան նստավայրը: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Թե՛ նոր եկեղեցու, թե՛ նոր նստավայրի դեպքում կիրառվել է բավականին ակտիվ ճարտարապետություն, որը ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցուն: Կառուցվող շինություններն իրենց ծավալով ազդում են ոչ միայն Կաթողիկեի, այլ` ամբողջ խաչմերուկի ու շրջակա ճարտարապետության վրա: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը և մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը