Լրահոս

10.05.2011 10:56


Պետքարտուղարություն. «ԱՄՆ–ը պատրաստ է երկխոսել Իրանի հետ»

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, ԱՄՆ–ն առաջվա պես պատրաստ է երկխոսել Իրանի հետ, սակայն չի կարող հաստատել այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այն խոսքերը, իբրև թե շուտով Թուրքիայում «վեցյակի» միջնորդությամբ բանակցային նոր «ռաունդ» է սկսվելու։

–Ես ոչինչ չունեմ հաստատելու։ Բնականաբար, «5+1» ձևաչափով վերջին բանակցությունից արդեն բավական ժամանակ է անցել։ Մենք արդեն հստակ հասկացնել ենք տվել, թե ինչի ենք ձգտում, բայց մենք պաշտպանում ենք երկխոսությունը։ Ինչպես հաճախ  ասում էինք, դա երկկողմանի գործընթաց է, և դուռը շարունակում է բաց մնալ։ Եթե ես ինչ–որ բան ունենամ հաստատելու, ապա կհաղորդեմ ձեզ,–լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները։

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, Իրանի  նախագահ Մահմուդ Ահմադինեջադը  հայտարարել էր, թե հնարավոր է՝ Իրանը  շուտով պատասխանի եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի՝ միջնորդների մասնակցությամբ «վեցյակի» հանդիպում կազմակերպելու առաջարկին, որի ժամանակ կքննարկվի այդ երկրի  միջուկային խնդիրը։

Հիշեցնենք, որ  Իրանի  հարցով միջնորդների  «վեցյակի» մեջ  են մտնում  ՄԱԿ–ի անվտանգության  խորհրդի  անդամ երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ–ը։

Այս խորագրի վերջին նյութերը