ԱՄՆ–ում հաջողությամբ է ավարտվել դեմքի ամբողջական փոխպատվաստման վիրահատությունը։ Ավելի վաղ նման միջամտություններ արվել են Իսպանիայում և Ֆրանսիայում։
Դալլաս Վինսը լուրջ այրվածքներ էր ստացել՝ դիպչելով էլեկտրական մալուխին։ Նա կորցրել էր տեսողությունն ու հոտառությունը, էլ չասած արտաքին վնասվածքների մասին։ Վիրահատությունը 30 բժիշկների մասնակցությամբ արվել է դեռևս ընթացիկ տարվա մարտին Հարվարդի համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնակցությամբ։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել ոչ միայն Դալլասի դեմքը, այլև հոտերը տարբերելու ունակությունը։ Սա բժշկական հաստատության նմանատիպ երկրորդ վիրահատությունն էր։
ԱՄՆ–ում դեմքի ամբողջական փոխպատվաստում են արել