Լրահոս

07.06.2011 00:16


Տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով

2011 թ. հունիսի 7-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Դերենիկ Գասպարյանի գործով Կոտայքի մարզի դատախազության վերաքննիչ բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:

Նախորդ դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զալյանը գործում առկա նյութերին՝ վերաքննիչ բողոքին և ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը ծանոթանալու համար միջնորդություն էր ներկայացրել: Դատարանը բավարարել էր տուժողի ներկայացուցչի միջնորդությունը:

2011 թ. մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զալյանի դիմումը՝ քննիչի կողմից քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու եւ Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնելու համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Դերենիկ Գասպարյանը մահացել է հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի արդյունքում: Տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»:

Այս խորագրի վերջին նյութերը