Սիրիայի Համա քաղաքում ծայրահեղականների խումբը հարձակվել է մի շարք հասարակական ու մասնավոր սեփականությունների վրա և բնակչության շրջանում խուճապ առաջացրել։ Իրավապահ մարմինները ստիպված են եղել միջամտել, և նրանց բախումից 25 ոստիկան վիրավորվել է։ Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳՆ աղբյուրները հայտարարել են, որ հանցագործները հարձակվել են Անձնագրային և վիազների վարչության շենքի վրա, վառել ոստիկանական 3 մեքենա և 2 քաղաքային ավտոբուս, ավերել մի քանի խանութ, ջարդել գովազդային վահանակները, քարերով և վառվող ավտոդողերով փակել փողոցները։ Աղբյուրը նշել է, որ անվտագության ուժերին հաջողվել է վերականգնել քաղաքի կարգ ու կանոնը։
Խռովություններ են տեղի ունեցել նաև Դամասկոսի մերձքաղաքային շրջաններում և Սիրիայի մի շարք այլ ծայրամասերում։ Մի խումբ բողոքավորներ հավաքվել և բղավել են՝ «Ազատություն», «Հալածյալներ»։ Բողոքի գործողության մասնակիցները ցրվել են առանց ոստիկանների հետ բախման։ «ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ մի շարք վայրերում ցուցարարները աղբամաններ և ռետինե ավտոդողեր են վառել։
Սիրիայում խռովություններ են

7or.am