Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայում որակազրկվել է 5 խաղով և տուգանվել 50 հազար եվրոյով
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» կիսաեզրափակչի առաջին խաղում մրցավարին քննադատելու, ինչպես նաև ՈՒԵՖԱ–ի հասցեին արված վիրավորական հայտարարություններից հետո ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայում որակազրկվել է 5 խաղով։
«Ժոզե Մոուրինյոնի նկատմամբ, ով արդեն բաց է թողել «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը, ընդունվել է հետևյալը. Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլում նա բաց կթողնի երեք հանդիպում, իսկ մեկն ՈՒԵՖԱ-ն կհետաձգի երեք տարով: Բացի այդ, պորտուգալացի մարզիչը տուգանվել է 50 հազար եվրոյով»,–ասված է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայություն հաղորդագրության մեջ։ «Ռեալը» տուգանվել է նաև 20 հազար եվրոյով` երկրպագուների անվայել պահվածքի համար: