Լրահոս

07.05.2011 12:07


Չավեսը խոստանում է հեռուստացույցները վաճառել կես գնով, «որ մեր ժողովուրդը լավ ապրի»»

Չավեսը խոստանում է հեռուստացույցները վաճառել կես գնով, «որ մեր ժողովուրդը լավ ապրի»»

Վենեսուելացիները հնարավորություն կստանան կենցաղային էլեկտրական ապրանքները գնել ցածր գներով։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը համազգային հեռուստահաղորդման ժամանակ, որը ստացել է «Իմ լավ կահավորված տունը» անվանումը։

–Այս ապրանքների գինը մոտ 50%–ով ցածր կլինի կապիտալիստական շուկայի գների համեմատ,–ասել է նախագահը։–Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը լավ ապրի։

Ընդհանուր առմամաբ վաճառվելու է 3 մլն էլեկտրական ապրանք՝ սառնարաններ, հեռուստացույցներ, օդափոխիչներ, գազօջախներ, որոնք Վենեսուելա են ներմուծվում Չինաստանից։

Այս խորագրի վերջին նյութերը