«Ասոշիեյթեդ փրես»-ը դատարանում Օբամայի վարչակազմից պահանջում է սպանված բեն Լադենի լուսանկարը
«Ասոշիեյթեդ փրես» տեղեկատվական գործակալությունը դատարանում Օբամայի վարչակազմից պահանջում է հրապարակել սպանված Ուսամա բեն Լադենի լուսանկարները։ Գործակալությունը նշում է, որ ամերիկյան ԶԼՄ–ներն իրավունք ունեն գործադիր իշխանությունից պահանջելու, որ հրապարակի կառավարական փաստաթուղթը՝ «Տեղեկատվության ազատության մասին» ակտի համաձայն։
Բացի լուսանկարներից, գործակալությունը պահանջում է նաև հրապարակել բեն Լադենին վերացնելու գործողության ժամանակ ծովային հետևակների նկարահանած տեսանյութը։ Նրանք պահանջում են նաև այն տեսանյութը, որտեղ բեմ Լադենի դիակը ռազմական նավից նետում են ծովը։
Սպիտակ տունը պարտավոր է գործակալության հարցապնդմանը պատասխանել 20 օրվա ընթացքում։